Վաճառել է հինը ու գնել երկու անգամ ավելի թանկ մեքենա. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Լևոն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի, դատավորը նախորդ տարի վաճառել է իր մեքենան գնելու համար մեկ ուրիշը: Այսպես, 3 միլիոն 650 հազար դրամով վաճառել է «SUZUKI SX4 1.6» մակնիշի ավտոմեքենան, իսկ 6 միլիոն 300 հազար դրամով գնել «VOLKSWAGEN POLO 1.3» մակնիշինը: Դատավորը նախորդ տարվա սկզբին ունեցել է նաև փոխառություններ 4 միլիոն 126 հազար դրամի չափով, ինչն իրեն է վերադարձվել մինչ տարեվերջ: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 349 հազար դրամ, որից 11 միլիոն 699 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 3 միլիոն 650 հազար դրամն էլ մեքենայի վաճառքից ստացված գումար:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում