«Սասնա ծռերի» գործով դատական նիստը 2 ժամով հետաձգվեց
SOCIETY«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր` մայիսի 24-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում դեռ չսկսված հետաձգվեց:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը առաջարկեց հետաձգել նիստը մինչեւ ժամը 13:00-ը, որպեսզի ոստիկանության ուղեկցող գումարտակը կարողանա ներկայացնել ամբաստանյալներին:
Նշենք, որ այս մասով գործով դատական նիստերը տեւական ժամանակ տեղի չէին ունենում գործով ամբաստանյալ Կարոե Եղնուկյանի վատառողջ լինելու պատճառով:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



