ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել
POLITICSՀայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվելու գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Այդ մասին ֆեյսբուքում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրախ եմ ներկայացնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին. գեներալ-մայոր Արտակ Դավթյան»,- գրել է վարչապետը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Արտակ Դավթյանի նշանակման հրամանագիրը։
Արտակ Դավթյանը եղել է ԳՇ օպերատիվ վարչության պետ, իսկ 2017թ. սեպտեմբերի 28-ին նշանակվել էր պաշտպանության նախարարության հինգերորդ բանակային կորպուսի հրամանատար։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



