Պայթյուն ձայնային ազդանշանների տեղադրման կետում. տուժածներ չկան
SOCIETYՄայիսի 26-ին, ժամը 03:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ձայնային ազդանշանների տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկվել է կետում կայանած ավտոմեքենան, պոկվել են կետի երկաթյա դռները (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:01-ին, մարվել՝ 04:03-ին: Մասամբ այրվել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը եւ կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 30 քմ):
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



