«Վերջին զանգին» 11 պատահար է գրանցվել. Շրջանավարտների մասնակցությամբ վթար չի եղել
SOCIETYԵրեկ` մայիսի 25-ին, «Վերջին զանգի» օրը, ընդհանուր առմամբ հանրապետությունում գրանցվել է 11 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 14 հոգի ստացել է մարմնական վնասվածք: Այդ մասին հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նրա խոսքով, շրջանավարտների մասնակցությամբ ՃՏՊ-ներ չեն արձանագրվել:
Օրվա ընթացքում Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 52 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 25-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 10-ը եղել են վարորդական վկայական չունեցող դպրոցահասակ անձինք, մնացածը` այլ խախտումների համար:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



