Արամ Հակոբյանը՝ «Աշխարհի պատանի աստղեր» հեղինակավոր միջազգային մրցաշարի հաղթող
SPORTՀայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտվեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակավոր այս ստուգատեսում Հակոբյանը վաստակեց 8 միավոր և Կիրիլ Շևչենկոյի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Շանթ Սարգսյանի, հետ միասին բաժանեց 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Հակոբյանը դարձավ մրցաշարի հաղթող, Շևչենկոն դարձավ երկրորդը, իսկ Սարգսյանը եզրափակեց լավագույն եռյակը: Հայաստանի 3-րդ պատվիրավ Մամիկոն Ղարիբյանը հաջող հանդես չեկավ և 4.5 միավորով գրավեց միայն 9-րդ հորիզոնականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



