Շենգավիթում «Օպել»-ը շրջվել է. վարորդին եւ ուղեւորին օգնություն են ցուցաբարել
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 27-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Մայիսի 9 - Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ շրջվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ն., ծնված 1982 թ.): Վարորդին եւ ուղեւորին (Լ. Հ., ծնված 1983 թ.) տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Փրկարարները փակել են գազի բալոնի փականը, ուղղել եւ հոսանքազրկել ավտոմեքենան ու կատարել մայթի լվացման աշխատանքներ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



