«Շիրակ»-ի երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհը. նրանք պահանջում են ֆեդերացիայի նախագահի հրաժարականը
SOCIETY«Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան մայրուղին՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Երկրպագուները Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձագույն խմբում:
Մոտ 3 ժամ ճանապարհը փակ է մնացել, այնուհետև ֆուտբոլային ակումբի երկրպագուների «Սև հովազներ» ֆան ակումբի որոշմամբ՝ երկրպագուները փակել են Գյումրու Թատերական հրապարակ տանող ճանապարհահատվածը:
1
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
2
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
5
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education



