Երեւանում Toyota-ն բախվել Mercedes-ին, վերջինն էլ կողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա. կան վիրավորներ (ֆոտո)
SOCIETYԵրեւանում, մայիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում. ժամը 15:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Toyota Camry մակնիշի 11 LV 112 համարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes GLC 250 մակնիշի 01 GT 010 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետեւանքով վերջինը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է Toyota-ի վրա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 մարդ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



