Բիթքոինը վաճառվում է 7,2 հազար դոլարի սահմանում
ECONOMICSԲիթքոինն էժանանում է՝ վաճառվելով մոտ 7,2 հազար դոլարի մակարդակում: Ըստ որում՝ վերլուծաբանները կրիպտոարժույթի արժեքի աճ են կանխատեսում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Երեւանի ժամանակով 10.25-ին բիթքոինն էժանացել է 1,56 տոկոսով, մինչեւ 7,2 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի արժեքը նվազել է 1,24 տոկոսով, մինչեւ 7,2 հազար դոլար, Binance-ում՝ 1,1 տոկոսով, մինչեւ 7,2 հազար դոլար:
Նվազում է նաեւ այլընտրանքային կրիպտոարժույթների արժեքը. Ethereum-ն էժանացել է 8,68 տոկոսով, մինչեւ 534 դոլար, Ripple-ն՝ 3,43 տոկոսով, մինչեւ 0,584 դոլար, Bitcoin Cash-ը՝ 5,56 տոկոսով, մինչեւ 935,63 դոլար: CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան հիմա կազմում է 311,583 մլրդ դոլար, բիթքոինը կազմում է շուկայի գրեթե 39 տոկոսը: