Արագածոտնում 30-ամյա վարորդը ապակե տարաներով բարձված բեռնատարով շրջվել է (ֆոտո)
SOCIETYԱրագածոտնի մարզում այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։00-ի սահմաններում 38-ամյա Արմեն Մ.-ն Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում իր վարած Daewoo մակնիշի 17 ՍՍ 210 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում առաջին բուժօգնությունն է ստացել եւ տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն:
Աղբյուրի տվյալներով, բեռնատարը բարձված է եղել ապակե տարաներով։

1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



