Հայ ոստիկանները Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Կուբայի հետախուզվող քաղաքացուն
SOCIETY ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 1-ին ժամը 13:45-ին Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստան են տեղափոխել Կուբայի Հանրապետության քաղաքացի 1980 թվականին ծնված Յասսեռ Օ.-ին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 38-ամյա Յասսեռը 2017 թ. մարտի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Յասսեռ Օ-ն փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին:
1
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
2
Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
5
Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education



