Սուպերմարկետները տվյալներ չեն տալիս՝ դրանք համարելով առևտրային գաղտնիք. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանգստյան օրերին մսի և գյուղմթերքի գները ցանցային խոշոր առևտրի կետերում շեշտակի աճեցին: Անհարկի գնաճի դեմ հայտարարությամբ հադես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց հանրությանը բոյկոտել «թալանչիներին եւ կոռուպցիո-ներներին»: Խոշոր սուպերմարկետներից առևտուր չկատարելու բոյկոտին միացավ նաև հասարակությունը: Գնորդներ չկորցնելու և առևտրի ծավալները չկրճատելու նպատակով (թեպետ պաշտոնական ձևակերպումն այլ էր)՝ սուպերմարկետներում մսի և գյուղմթերքի գները ժամերի ընթացքում վերականգնվեցին:
«Փաստ» օրաթերթը փորձեց սուպերմարկետներից տեղեկանալ՝ թե վերջին օրերի բոյկոտն ինչպես է անդրադարձել առևտրի ծավալների վրա: Մասնավորապես «Երևան սիթի», «Նոր Զովք» և «Սաս» սուպերմարկետների գրասենյակներից նշեցին, որ դա առևտրային գաղտնիք է: Մեր թղթակիցը, սակայն, հանգստյան օրերին շրջել է սուպերմարկետների ցանցերով և արձանագրել, որ գնորդները նախորդ օրերի համեմատ շատ քիչ են եղել: Փոխարենն այդ ընթացքում առևտուրը ծաղկում էր հատկապես միրգ- բանջարեղենի և մսամթերքի փոքր և միջին խանութներում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում