Կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները համակարգում է Գագիկ Բեգլարյանը. «Փաստ»
POLITICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկայում նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս նոր կուսակցություններ ստեղծելու տրամադրվածություններ: Մասնավորաբար, «Փաստ» օրաթերթի ունեցած տեղեկություններով, նոր կուսակցություն է հիմնադրելու «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանը, ով փորձում է իշխանափոխությունից հետո էլ դուրս չմնալ ներքաղաքական զարգացումներից: Նույն աղբյուրի համաձայն՝ կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները Հայաստանում համակարգում է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Վերջինս առաջիկայում կհայտարարի Հայաստանի հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին: Առերևույթ դա կլինի այս օրերին գործարար ՀՀԿ–ականների անկուսակցականացման «շքերթի» շարունակություն, իսկ իրականության մեջ՝ նոր կուսակցության ստեղծման նախապատրաստություն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում