Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունները փակվում են. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փոքր և միջին ջերմոցային տնտեսությունները կամաց– կամաց մարում են: «Ջերմոցային ասոցիացիա» գյուղատնտեսական հ/ կ տնօրեն Պողոս Գևորգյանը վերջին դեպքերն է մտաբերում: Երկու տարի առաջ Արարատի մարզի Դարակերտ և հարակից համայնքներից մի քանի ֆերմեր ջերմատները քանդեցին և վաճառած մետաղի գումարով երկրից հեռանալու տոմսեր գնեցին: Փոքր և միջին ջերմատնային բիզնեսը ուշքի բերելու համար, Գևորգյանի կարծիքով, պետք է գազի գինը նվազեցնել:

«Մարդիկ ջերմոց չեն դնում գազի գնի պատճառով: Մեզ մոտ գազի գինը շատ բարձր է: Մոլդովայում սպառողը գազն օգտագործում է 220 դոլարով, մերը 300 դոլարի է հասնում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսական հ/կ տնօրենը:

Ֆերմեր Հենրիկ Եղիազարյանը նույնպես գազի սակագներից է բողոքում: Նրա խոսքով՝ ամբողջ տարին ինչ աշխատում, գազի համար է վճարում: ««Կռախ» վիճակ է: Հոկտեմբերից մինչև մայիս գազ ենք վառում, հենց բերքը պետք է շուկա հանենք, դրսից լոլիկ են բերում, ստիպված էժան ենք մեր ապրանքը վաճառում, չենք կարողանում գումար աշխատել՝ գազի փող տալու համար գնում, վարկ ենք վերցնում »,–նեղսրտեց հողագործը:

Պետությունը ջերմոցատերերի համար գազի գնի մասնակի սուբսիդավորում է կատարում: 5 ամիս նրանք սպառած կապույտ վառելիքի դիմաց էժան են վճարում: Պողոս Գևորգյանի պնդմամբ՝ այդ ժամանակաշրջանը քիչ է: Բացի այդ էլ գազի որակն է վատ, նախատեսված ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված ավել են վառում: 

«Նոյեմբերից մարտ սպառած գազի համար 107 դրամ են վճարում, բայց հոկտեմբեր և ապրիլ ամիսներին ևս վառում են ու խայտառակ բարձր գներով: Ժամանակը երկարաձգելու համար պատկան մարմիններին ենք դիմել»,– շարունակեց մեր զրուցակիցը: Մասնագետը մտահոգված է, որ հայկական գյուղմթերքն այդպես էլ չկարողացավ գրավել ԵԱՏՄ–ի շուկան:

«Հայկականի անվան տակ թուրքական լոլիկ են մեր երկրից ՌԴ տանում: Հայկական արտադրանքի համբավն այնտեղ ընկել է: Որոշ խոշոր ջերմոցատերեր անցյալ տարի Թուրքիայից լոլիկի սածիլ են բերել, աճեցրել և արտահանել: Տեղական շուկայում էլ են դրանք ցածր գներով վաճառվում, այս ամենի հետևանքով մեր ֆերմերները չեն կարողանում կատարած ծախսերի տակից դուրս գալ»,–դժգոհեց նա:

ՌԴ–ից Պողոս Գևորգյանից մեծ քանակությամբ լոլիկ են ուզել: Այդքան որակյալ բերք նա չի կարող ֆերմերներից հավաքել և ուղարկել: «Մենք այսօր լավ բերք չունենք:

Պետք է մեր տեղական սերմերով, մեր տնկանյութերով արտադրանք տանք: Լավ որակի լոլիկ արտադրելու հնարավորություն ունենք: Կառավարությունը մեզ պետք է այս հարցում օգնի, որ կարողանանք մեր բերքի որակը բարձրացնել և դրսի շուկայում տեղ գրավել»,–նկատեց Պողոս Գևորգյանը: 

Հայաստանը ջերմատնային ինդուստրիալ երկիր դարձնելու նպատակով ասոցիացիան պետությանն առաջարկում է սուբսիդավորված վարկեր տրամադրել: Ըստ նրա՝ նպատակն է ջերմատները զարգացնել հատկապես լեռնային գոտիներում, ինչը հնարավորություն կտա համայնքներում կրճատել գործազրկության մակարդակը: Գաղափարն իրագործելու համար մտադիր են արևի էներգիան օգտագործել: «Մենք այսօր հնարավորություն ունենք լեռնային գոտիներում՝ Տավուշ, Իջևան, Մեղրի, ջերմատներ սարքել, այնտեղ հողն ու ջուրը մաքուր է, ինչի շնորհիվ օրգանական գյուղմթերք կարող ենք արտահանել: Դա թանկ հաճույք է, բայց բարձր գնով էլ վաճառվում է: Իմացա, որ Մեղրիի գյուղերում մարդ չի մնացել, իսկ այդ տարածքը մեզ համար ստրատեգիական նշանակություն ունի»,–նշեց հ/կ նախագահը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding