Մեկը տասներկու դարձնելու «արվեստը». «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիել յանը «իր մեկը երկու դարձնելու» բանաձևին տեղյակ է: Քաղաքապետը 2017 թ. սկզբին ունեցել է 292 հազար դրամ, իսկ արդեն տարեվերջին՝ 3 միլիոն 666 հազար դրամ: Բայց այստեղ արդեն ոչ թե մեկը երկու, այլ տասնեկու դարձնելու երևույթին ենք ականատես լինում:
Այս ամենին տեղեկանում ենք Դանիել յանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Քաղաքապետը հայտարարագրել է նաև 12 հազար 500 դրամ արժողությամբ արժեթուղթ, ինչպես նաև՝ 35 միլիոն դրամ տարեկան եկամուտ: Ընդ որում, եկամուտները գոյացել են միայն ստացված փոխառություններից՝ վարկերից: Հետաքրքիր է՝ նրան նախորդ տարի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար չե՞ն վարձատրել:
Կնոջ՝ Զարիկ Գևորգյանի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինս նախորդ տարի 50 հազար ԱՄՆ դոլարով գնել է «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում