Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շուտով մեկ սմարթֆոնով հնարավոր է պատվիրել 2 մեքենա միաժամանակ. ՆՈՅ հավելվածը մտել է տրանսպորտային շուկա նորարարական գաղափարներով

ECONOMICS

ՆՈՅ հավելվածը մտել է տրանսպորտային շուկա՝ նորարարական գաղափարներով ու անակնկալներով: Ընկերության հիմնադիր Արթուր Հակոբյանը վստահեցրեց՝ դիմակայությունից չեն վախենում՝ զինված են թարմ գաղափարներով ու թիմով:

«ՆՈՅ հավելվածը քաղաքացու տեղաշարժն ավելի արագ և հարմարավետ դարձնելու համար է։ Հավելվածի միջոցով վարորդները և ուղևորները կարող են կապ հաստատել միմյանց հետ մի քանի րոպեում: Այս գաղափարն առաջացել է մոտ 2 տարի առաջ. նշեմ, որ այստեղ ամեն բան հայկական է՝ գաղափարն իրագործողները հայ են, տարբերանշանը հայկական է և այլն»,- ասաց Արթուր Հակոբյանը:

Հավելվածը հասանելի է Play Market և App Store հարթակներում, իսկ սմարթֆոնի մեջ ներբեռնելուց հետո անմիջապես կարելի է ծանոթանալ առավելություններին: ՆՈՅ հավելվածը շուկայում տարբերվում է իր գնային քաղաքականությամբ, քանի որ այստեղ բացակայում է տարիֆների փոփոխությունը՝ կապված ժամի կամ եղանակի հետ:

«Գնային քաղաքականությունը բավականին ճկուն ու մատչելի է. 1-4 կմ՝ 400 դրամ ՝ էկոնոմ հատվածի համար, ստանդարտի մինիմալն էլ 500 դրամ է: Մարզեր գնալու համար սակագները չեն փոխվում: Հաճախորդ-վարորդ կապն ուղիղ է, եթե հանկարծ ուղևորը դժգոհություն ունենա սպասարկումից, ապա կարող են անմիջապես զանգահարել կամ գրել մեզ, իսկ հաղորդագրություններն առավելագույնը 10-15 րոպե հետո պատասխան կստանան»,- ընդգծեց տրանսպորտային շուկայում բավականին մեծ փորձ ունեցող Արթուր Հակոբյանը:

Պրոֆեսիոնալ թիմը հստակ գիտի, թե յուրաքանչյուր հաճախորդին ինչպես պետք է սպասարկել: Շուտով առցանց տարբերակով մեքենա պատվիրելու շուկայում ՆՈՅ հավելվածը նորարարություն կմտցնի՝ ընդամենը մեկ սմարթֆոնով, մեկ հպումով հնարավոր կլինի պատվիրել 2 մեքենա միաժամանակ։ ՆՈՅ հավելվածից օգտվելով՝ խնայում ես ժամանակդ, քանի որ պլանավորում ես քեզ հարմար ժամին այն էլ նախնական պատվերով:

«Հունիս 1-ից արդեն իսկ հավելվածը հասանել է, սակայն բավականին շատ գործիքներ կան, որոնք պետք է դեռևս ներառվեն: Վստահեցնում եմ՝ մի շարք անակնկալներ են լինելու նորարարությունների տեսքով: Այս պահի դրությամբ մեր սպասելիքները գերազանցվել են և օգտվողների թիվը՝ թե՛ վարորդների, թե՛ պատվիրատուների, գնալով աճում են»,- ներկայացրեց Հակոբյանը:

ՆՈՅ հավելվածն իր մեջ ներառում է Ա-ից Բ հաշվիչը, որը հնարավորություն է տալիս նախապես իմանալ քո անցնելիք ճանապարհի գումարի չափը: Այս հավելվածը կշահագրգռի նաև վարորդներին: Այժմ ՆՈՅ հավելվածի գործընկեր դառնալու համար վարորդներն այլևս կարող են ոչ միայն այցելել ընկերության գրասենյակ ՝ Լենինգրադյան 38, այլև ընկերության համապատասխան մասնագետներն իրենք կգան, կծանոթանան մեքենային և որոշում կկայացնեն:

«Մենք լավ գիտենք մեր հաճախորդների պահանջները, գործի հիմքում լինելու է մաքսիմալ հարմարավետություն ստեղծելը: Վստա՛հ եղեք՝ մենք մեր գործը սիրով ենք անում»,- եզրափակեց ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards