Չեխիայի վարչապետը Սլովակիայի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ
INTERNATIONAL NEWSՉեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսը մտադիր է Սլովակիայի դեմ կոմունիստական դարաշրջանում գաղտնի ոստիկանության տեղեկատու լինելու մեղադրանքով դատական հայց ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, հաղորդում է Reuters-ը:
Ավելի վաղ չորեքշաբթի Չեխիայի նախագահը կրկին վարչապետ նշանակեց միլիարդատեր Բաբիսին:
63-ամյա Բաբիսը մինչեւ 1989 թվականը եղել է կոմունիստական կուսակցության անդամ: Նա հայտարարել է, որ մտադիր է մաքրել իր անունը StB-ի հետ դավադրության մեղադրանքներից, որոնք հիմնված են պետական պատմական արխիվների վրա:
Բաբիսը խոստովանել է, որ 1980-ականներին Չեխոսլովակիայում հանդիպել է StB-ի աշխատակիցների հետ, երբ նա Կոմկուսի անդամ էր եւ արտաքին առեւտրով էր զբաղվում, սակայն նա պնդում է, որ նրանց հետ տնտեսական հարցեր է քննարկել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



