Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ «Ռեալից»
SPORTՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնական որոշում է ընդունել հեռանալ Արքայական ակումբից, հաղորդում է Record–ը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը դժգոհ է իսպանական ակումբի ղեկավարության դիրքորոշումից։ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւ գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել են, որ չի պատրաստվում բարձրացնել Ռոնալդուի վարձատրությունը։
Ռոնալդուն համարում է, որ խաբված է, քանի որ Պերեսի հետ աշխատավարձի բարձրացման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն է ունեցել պայմանագիրը երկարաձգելու համատեքստում։
Ոչ պաշտոնական տվյալներով, ֆրանսիական ՊՍԺ–ն պատրաստ է Ռոնալդուին վճարել տարեկան 45 միլիոն եվրո։ Ռոնալդուի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը։ Նա ստանում է տարեկան 21 միլիոն եվրո։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



