Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


«Պահանջները շինծու են` հոգևոր և բարոյական հիմք չունեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հրաժարականի պահանջով հունիսի 6–ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» ազգային–եկեղեցական նախաձեռնությունը Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում` Կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց, բողոքի ակցիա էր հրավիրվել։ Կաթողիկոսի հրաժարականից հետո շարժումն ակնկալում է նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։ Մայր Աթոռի միաբանական ժողովն արձագանքել էր բողոքի կոչերին և, մասնավորապես, ընդգծել. «Ցավալի է, որ բողոքի հիշյալ գործընթացին խթանում են որոշ անհատներ, ովքեր իրենց անձնական շահերից ելնելով` փորձում են ստվերել ամենքիս համար գնահատելի և կենսական նշանակություն ունեցող այս ավանդը` խաթարելով Սուրբ Եկեղեցու աղոթական կյանքը և գայթակղություն դառնալով բարեմիտ հավատացյալների համար»:

Հնչած կոչերի ու հասցեագրված բողոքի առնչությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տեր Եսայի քահանա Արթենյանից:

«Միանշնաակ չեմ համարում, որ սա պայքարի տարբերակ է: Ոչ թե նրա համար, որ պայքարել ընդհանրապես չի կարելի, այլ աշխարհիկ գործիքներով ու աշխարհիկ մոտեցումներով պայքարելը և մեր նախորդ օրերին տեսած հանրահավաքներն ու ցույցերը կրկնօրինակելը ճիշտ չէ: Սա բողոքը կամ ցանկություններն արտահայտելու ճիշտ ճանապարհ չէ: Եկեղեցին մի մեծ ընտանիք է: Անկախ նրանից, թե հոգևորականներն ովքեր են եղել, անկախ նրանից, թե հայրապետն ով է եղել, դարեր շարունակ եկեղեցում բոլոր տեսակի հարցերը դրական լուծում են ստացել համախմբման, միմյանց նկատմամբ հանդուրժողակա­ նության և սիրո մթնոլորտում: Սա միակ ճանապարհն է, որովհետև մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք եկեղեցու հետ, որը Քրիստոսի մարմինն է: Մեզ համար այս դեպքում առաջնորդողը Քրիստոսի օրինակն է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քահանան:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նաև իր խոսքը հղեց բողոքի ակցիաների կազմակերպիչներին ու հասարակությանը:

«Իմ կոչը մեր հավատացյալներին միշտ եղել է հետևյալը. թող մեր հավատացյալներն իրենց համայնքներում համախմբվեն: Եվ եթե ունեն խնդիրներ, հարցեր կամ որևէ երևույթի նկատմամբ դժվարություններ ունեն, պետք է իրենց համայնքներում և իրենց հովիվների, իրենց առաջնորդների հետ պետք է բարձրաձայնեն և լուծումներ գտնեն: Վստահ եմ, որ միակ աշխատող ու գործող ճանապարհը սա է: Իսկ կազմակերպիչներին պետք է հորդորեմ, որ հանդես չգան բոլոր հավատացյալների անունից: Պետք է հորդորեմ հանդես չգալ մանավանդ հոգևորականների անունից և նրանց անունից միանշանակ հայտարարություններ չանեն՝ ասելով, որ «բոլոր հոգևորականները մեզ հետ են, պարզապես վախենում են դուրս գալ ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել»,–ասաց նա:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում շարունակելու են ակցիաները: 

Տեր Եսայի քահանա Արթենյանը հույս հայտնեց, որ, ի վերջո, կազմակերպիչները կվերանայեն իրենց դիրքորոշումն ու մոտեցումները. «Մանավանդ` այսպիսի միանշանակ հայտարարություններ անելու ու պաանջներ դնելու առումով: Մանավանդ, որ իրենց բոլոր պահանջների հիմքում արձանագրված և՛ կանոնական, և՛ բարոյական սկզբունքները շինծու են և որևէ իրավական հիմք չունեն: Այդ սկզբունքները թե՛ հոգևոր, թե՛ բարոյական որևէ հիմք չունեն: Հունիսի 6–ի իրենց հանրահավաքի պահանջները և՛ լսեցինք, և՛ ծանոթացանք, բայց որքանո՞վ հաստատուն կմնան իրենց պահանջներին և որքանո՞վ կոշտ կամ խիստ դիրքորոշում կընդունեն, ժամանակը ցույց կտա»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During Weekends