Հունիսի 19-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
POLITICSՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին կառաջարկի հունիսի 19-ին ժամը 11-00-ին գումարել արտահերթ նստաշրջան:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ օրակարգում կընդգրկվեն «Այլընտրանքային ծառայության մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև «ՀՀ հողային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին հարցը:
«Չի բացառվում, որ երկուշաբթի անցկացվի կառավարության արտահերթ նիստ: Պետք է քննարկել մի քանի հրատապ այլ օրենքներ՝ ԱԺ ուղարկելու նպատակով»,- ասաց Միրզոյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
A Birthday in Italy with Unibank
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



