Yerevan, 03.November.2026,
00
:
00
BREAKING

Քարաթափումները վտանգավոր իրավիճակ են ստեղծել Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի երթեւեկության համար

SOCIETY

Դիլիջան-Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ճանապարհի Ձորավանք-Մարտունի հատվածի մի քանի տեղերում վերջին օրերին ակտիվ բնույթ են ստացել քարաթափումները՝ լուրջ վտանգ ստեղծելով թե՛ մարդկանց կյանքի, թե՛ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակիցը ստացված ահազանգի հետքերով պարզեց տեղում, թեեւ ճանապարհի սպասարկումն իրականացնող «Ճամբարակի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարները ժամանակին հասցնում են մաքրել քարաթափումները, որոնք տեղի են ունենում պարբերաբար, այնուամենայնիվ, դրանց կրկնվելու վտանգները պահպանվում են, քանի դեռ չեն հեռացվել օդում կախված, բայց իրարից պոկված ժայռաբեկորները:
«Նախորդ գիշերով Այգուտից մեքենայով գնում էինք Դիլիջան: Ուղիղ Ձորավանք մտնող կամրջի դիմաց թափվող քարերի բարձր աղմուկ լսվեց: Վարորդը, բարեբախտաբար, հասցրեց արգելակել մեքենան: Կարելի է ասել, որ մենք հրաշքով ազատվեցինք փորձանքից»,-պատմեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ  համայնքի Այգուտ գյուղի բնակիչ Արեն Սարգսյանը:
«Քարաթափումներն ակտիվանում են հատկապես անձրեւային եղանակներին: Գիշեր թե ցերեկ այս հատվածում դրանք դարձել են սովորական: Ճանապարհաշինարարները գրեթե ամեն օր հեռացնում են ճանապարհին ընկած ժայռաբեկորները, սակայն դրանց հետեւում են նոր քարաթափումները»,-նշեցին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ձորավանք գյուղի բնակիչները:
 Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխղեկի կարծիքով՝ հարցին արմատական լուծում տալու համար հարկավոր է ճանապարհաեզրերից ամբողջությամբ մաքրել ու հեռացնել վտանգ ներկայացնող ժայռերը կամ ժայռաբեկորները: «2016 թվականի վերջերին պետբյուջեի միջոցներով Մարտունի գյուղի տարածքում մենք մոտ 100 մետր երկարությամբ մաքրել ենք վտանգավոր փլվածքները՝ հեռացնելով 4400 խմ քար, ինչի վրա ծախսվել է 17.4 մլն դրամ: Բայց դեռ մնում են մի քանի վտանգավոր, փլուզման ենթակա հատվածներ, որոնց չեզոքացման համար լուրջ միջոցներ են հարկավոր, նախագիծ- նախահաշվի կազմում: Քարաթափումներն առավել ակտիվանում են ձնհալի կամ անձրեւների շրջանում: Մեր նախնական դիտարկումներով՝ ունենք քարաթափումների տասնյակից ավելի օջախներ: Դեռ լավ է, որ մինչ այժմ դրանցից մարդիկ կամ տրանսպորտային միջոցները չեն տուժել, սակայն պետք է ընդհանրապես բացառել վտանգը կանխարգելիչ գործողությունների շնորհիվ»,-ներկայացրեց ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխղեկ Արայիկ Խեչոյանը:
Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի պետի կարծիքով՝ քարաթափման օջախներն, ըստ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների, հասնում են երկու տասնյակի, իսկ ճանապարհի որոշ հատվածներում սողանքային երեւույթների դեմ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու խնդիր կա: «Նախորդ տարվա վերջից մենք արձագանքել ենք քարաթափումների վերաբերյալ բնակչության ահազանգերին, տեղեկացրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, գրությամբ դիմել Գեղարքունիքի մարզպետարան: Բայց այս պահին քարաթափումները շատ ավելի են ակտիվացել եւ պահանջում են հրատապ մոտեցում: Դժբախտ դեպքերից խուսափելու համար հարկավոր է ժամանակին լուծում տալ այս հարցին, ինչի համար համայնքի բյուջեն չունի համապատասխան միջոցներ եւ ակնկալում է պետբյուջեի աջակցությունը: Ճանապարհը Ձորավանք, Դպրաբակ, Այգուտ, Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Ճամբարակ բնակավայրերի ներսում չունի գիշերային լուսավորվածություն, ինչը նույնպես վտանգավոր իրավիճակ է ստեղծում»,-ընդգծեց Ճամբարակի համայնքապետարանի քաղաքաշինության եւ գյուղատնտեսության բաժնի վարիչ Սերգեյ Ավալյանը:

Խոսրով Խլղաթյան

IDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice