Աջափնյակում կատարված գողությունը բացահայտվեց դեպքից ժամեր անց
SOCIETYՀունիսի 6-ին, ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզները, ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ստացված տեղեկություններն իրացնելով, Արցախի փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Նոր Արեշի բնակիչներ Ատոմ Կարապետյանին եւ Վարուժան Հարությունյանին: Օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22-ի սահմաններում, Մարգարյան փողոցի 41 շենքի մի բնակարանից հափշտակել են, զարդեր, կենցաղային իրեր, ու ժամացույց:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ատոմ Կարապետյանն ու Վարուժան Հարությունյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



