Հազարավոր ցուցարարներ Ռումինիայի վարչապետի պաշտոնաթողությունն են պահանջել ակումբում տեղի ունեցած ողբերգության պատճառով
INTERNATIONAL NEWSԲուխարեստում ավելի քան 20 հազար մարդ Է մասնակցել հանրահավաքի՝ պահանջելով Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի, ՆԳ նախարարության ղեկավար Գաբրիել Օպրյայի եւ այն օկրուգի ղեկավարի պաշտոնաթողությունը, որտեղ հոկտեմբերի 30-ին Colectiv ակումբում բռնկած հրդեհի պատճառով զոհվել են տասնյակ մարդիկ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
Նոյեմբերի 3-ին կայացած հանրահավաքի մասնակիցները, որոնք ընդհարվել են իրավակարգի ներկայացուցիչների հետ, պահանջել են պատժել հրդեհի մեղավորներին: Նրանք երթով անցել են դեպի կառավարության եւ ներքին գործերի նախարարության շենքեր՝ տանելով պլակատներ՝ «Արթնացի՛ր եւ մի բան արա» եւ «Մենք արդարություն ենք պահանջում» կարգախոսներով:
Բողոքների ֆոնին վարչապետ Պոնտան հայտարարել Է Սպառողների իրավունքների պաշտպանության ազգային գործակալության տնօրենի ազատման մասին: Նույն օրը պիկետներ են անցկացվել Բրաշով եւ Պլոեշտի քաղաքներում: Facebook-ում արդեն հայտնվել են հայտարարություններ մոտ օրերս նոր ակցիաների անցկացման մասին:



