Գերմանիայում հրդեհ է բռնկվել BMW-ի գործարանում. տուժել է 3 մարդ
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Բավարիա երկրամասի Լանդսհուտ քաղաքում հրդեհ է բռնկվել BMW մեքենաշինական գործարանում, որի հետևանքով տուժել է գործարանի երեք աշխատակից: Այս մասին հայտնում է Bayerischer Rundfunk ռադիոկայանը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհի հետևանքով քաղաքում ուժեղ ծխացում է եղել. քաղաքի բնակիչներին խորհուրդ են տվել փակել պատուհաններն ու դռները:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հրշեջներին հաջողվել է մարել հրդեհը: Տեղի ունեցածի պատճառները պարզվում են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



