Բայդենը եւ Յունկերը քննարկել են ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գործակցությունը միգրացիայի խնդրում
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է համագործակցեն Եվրոպա միգրանտների հոսքի խնդիրը լուծելիս: Այս թեման արծարծվել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջեւ նոյեմբերի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթա ցքում:
«Փոխնախագահ Բայդենը եւ նախագահ Յունկերը քննարկել են եվրոպական միգրացիոն ճգնաժամի լուծման, ինչպես նաեւ Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորում գտնելու նպատակով դիվանագիտական ջանքերի կոորդինացման հարցի շուրջ Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի համագործակցության անհրաժեշտությունը»,- ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



