Թբիլիսիում տեղի կունենա Caucasus Healthcare-2015 միջազգային ցուցահանդեսը
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի Expo Georgia ազգային ցուցադրական կենտրոնում նոյեմբերի 5-7-ը տեղի կունենա բժշկական տեխնոլոգիաների, լաբորատոր սարքավորումների, ստոմատոլոգիայի, դեղագործության եւ օպտիկայի Caucasus Healthcare-2015 15-րդ միջազգային ցուցահանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին:
Ցուցահանդեսում կներկայացվեն հիվանդների համար նախատեսված բժշկա-տեխնիկական սարքավորումներ, դեղագործական միջոցներ եւ օպտիկա, ինչպես նաեւ կոսմետիկական արտադրանք, պարֆյումերիա, մազերի խնամքի եւ գեղագիտական բժշկության արտադրանք, առողջարարական կենտրոնների համար նախատեսված սարքավորումներ, մաշկի ախտորոշում:
Ցուցահանդեսի կազմակերպիչը ExpoGeorgia-ն է:
Անցյալ տարի ցուցահանդեսին մասնակցել են աշխարհի 14 երկրների 110 ներկայացուցիչներ, Վրաստանից եւ Կովկասի երկրներից 2720 այցելուներ:



