Կառավարական պորտֆելը ստանալու պահին 77 միլիոն է ունեցել. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով մայիսի 12-ին է նշանակվել այս պաշտոնում, օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Գրիգորյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու ավտոտնակ և մեկական հողամաս ու բնակարան: Ունեցել է նաև բաժնետոմս 5000 դրամ արժողությամբ: Դրամական միջոցները կազմել են 77 միլիոն 16 հազար դրամ:
Գրիգորյանի՝ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 28 միլիոն 23 հազար դրամ:
Մինչ կառավարությունում ընդգրկվելը 2006-2018 թթ. աշխատել է «ACRA Credit Reporting» ՓԲԸ խորհրդում՝ խորհրդի անդամի կարգավիճակով, իսկ 20122018 թթ. զբաղեցրել է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ-ի խորհրդի նախագահի պաշտոնը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում