Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է 62-ամյա քաղաքացու այրված դի
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 12-ին, ժամը 00:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու վերջնամասում տեղադրված «Գյումրի» ցուցանակի ետնամասում ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատանի խճուղու թիվ 55/1 հասցեի մոտակայքում գտնվող չբնակեցված շինությունում (մոտ 160 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:07-ին, մարվել՝ 01:41-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 15 քմ)։
Հրշեջ-փրկարարները շինության ներսում հայտնաբերել են 66-ամյա Շ. Մ.-ի այրված դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



