Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թանկարժեք ավտոմեքենան. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Ըստ հայտարարագրի՝ Սարգսյանը նախորդ տարի 5 միլիոն դրամ է վճարել «LEXUS GX 470 »մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու համար: Ի դեպ, այս մեքենան Սարգսյանի հայտարարագրում նշված է որպես թանկարժեք գույք: Նա նաև վաճառել է իր «MERCEDES-BENZ 320 E» մակնիշի մեքենան 750 հազար դրամով:
Սարգսյանը հայտարարագրել է 2 միլիոն 39 հազար դրամ փոխառություն և 6 միլիոն դրամ դրամական միջոցներ: Տարեկան եկամուտներ ը կազմել են 8 միլիոն 443 հազար դրամ, որից 4 միլիոն 443 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 4 միլիոն դրամը՝ ստացված փոխառություններ՝ վարկեր:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում