Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի Երևանում
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի երկրպագուներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կիսապաշտպանը հունիսի 16-ին Երևանի «Մանկան» խանութի Մաշտոցի մասնաճյուղում, որտեղ վաճառվում են Մխիթարյանի անվանական «MickiToy» խաղալիքները, ընծայագրեր կբաժանի: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:
Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է «MickiToy» խաղալիքը: Խաղալիքն ունի հայ կիսապաշտպանի արտաքինը, Մխիթարյանի ձայնով խոսում է երկու լեզվով` հայերեն և անգլերեն, կրում է Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը: Խաղալիքն արժե 11.800 դրամ, այն արդեն վաճառվում է խանութներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



