Անշարժ գույքի համալրում պաշտոնյայի հայտարարագրում. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման կենտրոնի գործակալության պետ Արման Համբարձումյանը նախորդ տարի երկու նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, Համբարձումյանը վճարել է 25 միլիոն 122 հազար դրամ՝ նոր բնակարան ու 1 միլիոն 710 հազար դրամ՝ ավտոտնակ գնելու համար: Նշենք, որ մինչ այդ նա արդեն իսկ ունեցել է մեկ բնակարան ու նոր կառուցված մի շինություն:
Պաշտոնյայի դրամական միջոցները նախորդ տարվա ավարտին կազմել են 11 միլիոն դրամ, 5 հազար ԱՄՆ դոլար ու 6 հազար եվրո: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 4 միլիոն 981 հազար դրամ աշխատավարձից ու 2 միլիոն 314 հազար դրամ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում