Ստեփան Մելքոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ
SOCIETYՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 14-ին ստորագրել է հրամանագիր Ստեփան Մելքոնյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի.
Ստեփան ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ՝ ազատելով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ-հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



