Չախոյանը 5 միլիոն դրամը գերազանցող բաժնետոմս ունի. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 5–ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ նշանակված Երեմ Չախոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:
Չախոյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ « V O L K S W A G E N T O U A R E G 3 . 6 » և «MERCEDES–BENZ 230» մակնիշների: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև 5 միլիոն 83 հազար դրամ արժողությամբ բաժնետոմս, իսկ բանկային հաշվին առկա գումարը կազմել է 3 միլիոն 800 հազար դրամ: Տարեսկզբից մինչ մայիսի 5–ն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 1 միլիոն 416 հազար դրամ եկամուտ, որը նրա աշխատավարձն է:
Նշենք, որ Չախոյանը մինչ այս զբաղեցնում էր գործակալության պետի տեղակալի պաշտոնը: Չախոյանը, ըստ համացանցում առկա տեղեկատվության, հանդիսանում է նաև «Էլբատ» ընկերության տնօրենը, որը զբաղվում է մարտկոցների արտադրությամբ ու վաճառքով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում