10 օր առաջ հրազենային վիրավորում ստացած զինծառայողի մոտ դրական դինամիկա կա
SOCIETYԱրցախի զորամասերից մեկի դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գեւորգ Խաչատրյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն արդեն անջատել են արհեստական շնչառության ապարատը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
Նրանց փոխանցմամբ, զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա: Նշենք, որ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել թոքերի եւ կրծքավանդակի շրջանում:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 2018թ.-ի հունիսի 7-ին ժամը 23:30-ի սահմաններում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Գեւորգ Խաչատրյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



