Արմավիրի մարզպետը Էջմիածնում իրավիճակի լուծման 3 տարբերակ է տեսնում. ստուգումները չեն բացառվում
SOCIETY
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն արդեն գտնվում է Արմավիրի մարզպետարանում: Մարզպետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք սպասում են նաեւ քաղաքապետի հրաժարականը պահանջող կողմի ներկայացուցիչներին՝ օպտիմալ լուծում գտնելու համար:
«Քանի նոր Էջմիածինը բոլոր հայերի սուրբ քաղաքն է, նաեւ թեմի առաջնորդն է այստեղ։ Մեծ պատրաստակամությամբ սպասում ենք նաեւ հրաժարական պահանջողներին, որ միասին գտնենք օպտիմալ լուծումը ստեղծված իրավիճակից»,-ասաց մարզետը։
Մարզպետ Գագիկ Միրիջանյանի խոսքով՝ իրենք դիտարկում են խնդրի լուծման 3 գլոբալ տարբերակ՝ կամ բավարարվում են քաղաքապետի պահանջները, կամ բավարարվում են ցուցարարների պահանջները, կամ պետք է գտնել ճանապարհային քարտեզ, եւ այդ ճանապարհով փորձել լուծում ունենալ: «Ճանապարհային քարտեզը պետք է լինի միայն ու միայն քննարկումների արդյունքում»,-ասաց Գագիկ Միրիջանյանը:
Նա նշեց, որ Էջմիածնի քաղաքապետարանում դեռ ստուգումներ չեն սկսել, բայց չի բացառվում, որ դա տեղի ունենա. «միայն ու միայն իրավական հիմք ունենալու պարագայում, այն էլ մարզպետարանի կամ տարածքային ինքնակառավարման մարմինների լիազորությունների ներքո կամ վարչական վարույթներով»։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



