Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում
SOCIETYԱյսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես հայտնում է SJAMSHYAN.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 20-ամյա Վահե Տ.-ն իր վարած Toyota Corolla մակնիշի 02 QO 900 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, մոտ 15 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



