Yerevan, 10.May.2026,
00
:
00
BREAKING


Արա Պապյանը կանխատեսում է Թուրքիայի արտաքին քաղաքականության կոշտացում

POLITICS

 Քաղաքագետ Արա Պապյանի դիտարկմամբ, Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջողվեց հասնել իր նպատակին: «Ես սխալվեցի այն կանխատեսումներում, որ Էրդողանին չի հաջողվի հաղթահարել ստանալ բացարձակ մեծասնություն ,և, փաստորեն,  նրան հաջողվեց համոզել թուրքական ժողովրդին, որ միայն իրենց կուսակցությանը կհաջողվի երկրում պահպանել կարգուկանոնը»,- լրագրողների հետ նոյեմբերի 4-ին կայացած հանդիպմանը հայտնեց նա:

Նա նկատեց, որ Թուրքիան էլ ավելի կկոշտացնի իր արտաքին քաղաքականությունը հարևանների` մասնավորապես Հայաստանի նկատմամբ: «Այս ընտրություններից հետո Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները էլ ավելի կլարվեն, որովհետև Թուրքիան վարում է անկախ քաղաքականություն, ինչը զայրացնում է հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Բացի այդ` վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան գնալով ավելի է հակվում բռնատիրության, քան մենք կարծում էինք»,-շեշտեց Պապյանը` հավելելով, որ լուրջ կասկածներ կան, որ Թուրքիայում տեղի ունեցող բախումները հրահրված են իշխանության կողմից, և այդ ալիքը կարող է դուրս գալ վերահսկողությունից:

Քաղաքագետի պնդմամբ, Թուրքիայի մեջլիսում երեք հայ պատգամավորների ներկայությունը ավելի շատ ձևական բնույթ է կրում: «Հայերի ներկայությունը Թուրքիայի խորհրդարանում ավելի շատ կապված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, որը շատ խելամիտ տակտիկական քայլ էր կուսակցությունների կողմից»,-պարզաբանեց Արա Պապյանը:

Անդրադառնալով Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններին` Արա Պապյանը նշեց, որ այնտեղ գրանցված արդյունքները կարծես նկարված լինեն: «Բացի կառավարող կուսակցությունից Ադրբեջանում խորհրդարան անցան ևս 11 կուսակցություն, որոնցից մեկը ստացավ երկու տեղ, իսկ մնացածը` մեկական, ինչը ցույց է տալիս այդ ընտրությունների ողջ էությունը: Արևմուտքը կոշտ գնահատական տվեց այս ընտրություններին, և այդ փաստը ավելի կմեկուսացնի Ադրբեջանը արտաքին աշխարհից»,-եզրափակեց Պապյանը:Թուրքական «Ան ատոլու» գործակալությունը տվյալներ է հրապարակել ընտրատեղամասերի 100 տոկոսի արդյունքներիվերաբերյալորոնց համաձայննոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական հաշվարկներովձայների գերակշիռ մեծամասնությունը՝49,48 տոկոսն ստացել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ, 317 մանդատ): Ընդդիմադիր քեմալականՀանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿստացել է ձայների 25,31 տոկոսը (134 պատգամավոր), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ)՝ 11,90տոկոսը (40 պատգամավորև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)՝ 10,75 տոկոսը (59 պատգամավոր): Տվյալներում ներառված են նաևարտերկրում քվեարկած քաղաքացիների քվեներըԸնտրություններին մասնակցել է ընտրողների 85.18 տոկոսըԹուրքիայի մեջլիսում ընտրվել է 3 հայ պատգամավոր՝ԱԶԿ-իցՀԺԿ-ից և ԺԴԿ-ից:

Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հայտարարել է կիրակի անցկացված խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով իրհաղթելու մասինԿուսակցությունը խորհրդարանում կզբաղեցնի 125 պատգամավորական տեղերից նվազագույնը 70-ը:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another