Ի՞նչ ունի Ալեն Սիմոնյանը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 16-ին պատգամավոր դարձած՝ «Ելք» դաշինքի Երևանի ավագանու նախկին անդամ Ալեն Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Սիմոնյանն ունի մեկ անշարժ գույք՝ բնակարան և մեկ շարժական՝ «RANGE ROVER EVOQUE» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 60 հազար 200 ԱՄՆ դոլար ու 2 միլիոն դրամ, իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած եկամուտներն էլ կազմել են 560 հազար դրամ, որը նրա աշխատավարձն է:
Ալեն Սիմոնյանը օրենսդիր մարմնի անդամ դարձավ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո և նրա փոխարեն: Սիմոնյանն ԱԺ առաջին նիստից հետո հայտարարել էր, որ դիմում է ներկայացրել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի դադարեցնեն իր լիազորությունները որպես պատգամավոր: Սրան հետևել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն ուղարկելը՝ Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու համար: ԿԸՀ-ն բավարարել էր քաղաքապետի արձանագրությունը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում