«Արծվի թևեր»-ի մոտ բախվել են «Ֆոլքսվագեն»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. վերջինը շրջվել է. տուժել են երեխաներ (ֆոտո)
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 09:49 «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Արծվի թեւեր» հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶել» եւ «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը՝ Ի. Հ.):
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Բախման հետեւանքով «ԳԱԱԶել»-ը կողաշրջվել է, 3 հոգի, որից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների օգնությամբ դուր են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:


1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



