Մոսկվայում տոնական հանրահավաքի մասնակիցները հարգեցին A321 ինքնաթիռի կործանման զոհերի հիշատակը
INTERNATIONAL NEWSԺողովրդական միասնության օրվա տոնակատարության առթիվ Մոսկվայում կազմակերպված հանրահավաք-համերգն սկսվել Է լռության րոպեով՝ ի հիշատակ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհված ռուսաստանցիների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հանրահավաք-համերգին նախորդել Է զանգվածային երթը, որը մեկնարկել Էր մետրոյի «Մայակովսկայա» կայարանից: Շարասյունն անցել Է Տվերսկայա փողոցով եւ Թատերական միջափողոցով՝ մինչեւ Ռոժդեստվենկա փողոց: Ոստիկանության տվյալներով՝ երթին մասնակցել Է շուրջ 85 հազար մարդ:
Ակցիայի կազմակերպիչը Հանրային պալատի նախաձեռնող խումբն Է:
Ժողովրդական միասնության օրը ՌԴ-ում ամեն տարի նշվում Է նոյեմբերի 4-ին՝ սկսած 2005 թվականից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



