Կառավարությունն առարկայական քայլեր կձեռնարկի արտագաղթը կանխելու ուղղությամբ
SOCIETYԿառավարությունն առարկայական քայլեր կձեռնարկի բնակչության կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու և Հայաստանում մնալու ու ամրապնդվելու նրանց ձգտումը ապահովելու ուղղությամբ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
«Մենք ունենք այն վերլուծությունները, թե հիմնականում ինչի համար են մարդիկ լքում Հայաստանը, և այս առումով կառավարությունն առարկայական ծրագրեր է իրականացնելու, որպեսզի մարդկանց մեջ ամրապնդվի Հայաստանում մնալու ձգտումը»,- նշեց Ասատրյանը:
Նա ընդգծեց, որ հիմնականում Հայաստանը լքելու մտադրություններն առաջանում են երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովման, երիտասարդներին աշխատանքով ապահովելու և այլ խնդիրների հետևանքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



