Yerevan, 27.May.2026,
00
:
00
BREAKING


«Միջնորդները պետք է ակտիվ լինեն առաջնագծում լարվածության ալիքի մեծացման հնարավորություն չտալու համար». Տիգրան Աբրահամյան

SOCIETY

 

Հակառակորդն առաջնագծում նկատելիորեն ակտիվացել է, ինչը տարբեր ժամանակահատվածներում տարբեր դրսևորումներ է ունենում. զինտեխնիկայի տեղաշարժեր, կուտակումներ, ակտիվ ճարտարագիտական աշխատանքներ, հայաստանյան, արցախյան հասարակության վրա հոգեբանորեն ազդելու փորձեր, քարոզչական աշխատանք բոլոր հնարավոր թիրախներով:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո վտանգավոր ժամանակաշրջան է: Այն ժամանակ առ ժամանակ դրսևորվում է զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժերով, կուտակումներով, ուղեկցվում Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ուժգնացմամբ, քարոզչական դաշտում ակտիվ աշխատանքով՝ ուղղված և՛ հայկական, և՛ ադրբեջանական, և՛ արտաքին լսարանին: Թե ներկա փուլում ինչով է պայմանավորված այս գործընթացը, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ մի շարք գործոններ կարելի է նշել:

 

«Արձանագրենք, որ այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ Ադրբեջանի քաղաքական օրակարգում շարունակում է մնալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու հարցը: Այդ մոտեցումն արդարացնելու համար դաշտում նկատվում է Ադրբեջանի քաղաքական գործիչների, փորձագետների, իշխանությունների վերահսկողության դաշտում գործող բլոգերների ակտիվությունը: Փորձում են ամեն կերպ արդարացնել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մոտեցումը»,-ասաց Տիգրան Աբրահամյանը:

 

Նրա խոսքով՝ թվում էր, թե ապրիլյան մարտական գործողություններից հետո Ադրբեջանը պետք է վերադառնար բանակցությունների սեղան, սակայն նա ոչ միայն չի վերադառնում, այլև փորձում է անընդհատ սրել իրավիճակը: Նա նկատեց, որ Ադրբեջանն անընդհատ մանևրելու գործընթացի մեջ է, ընդ որում, դա ոչ միայն զինտեխնիկային է վերաբերում, այլև հատուկ նշանակության ստորաբաժանումներին:

 

«Կդժվարանամ ասել, թե դիվանագիտական տարբեր խողովակներով այս ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում: Հասկանալի է, որ այդ աշխատանքի մի մասը չի կարող լայն հասարակության համար տեսանելի լինել: Ամեն դեպքում կարծում եմ, որ միջնորդներն այս հարցում պետք է լինեն շատ ավելի ակտիվ, որպեսզի առաջնագծում լարվածության ալիքի մեծացման հնարավորություն չտրվի: Միջնորդների գլխավոր խնդիրն է՝ հարցի լուծումը տեղափոխել քաղաքական հարթություն»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:

 

Ի՞նչ ազդեցություն կարող են թողնել հայաստանյան ներքաղաքական զարգացումները սահմանային իրավիճակի վրա: Այս հարցին ի պատասխան, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ ներքաղաքական իրադրությունն անմիջական կապ ունի արտաքին զարգացումների հետ:  Նա այս իրավիճակում կարևոր է համարում այն, որ տեղի ունեցող զարգացումները լինեն առողջ, նպաստեն մեր հասարակության կոնսոլիդացիային, իշխանության և հասարակության միջև վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:

 

«Եթե այդպիսի իրավիճակ ունենանք, ապա դա ավելի կամրապնդի մեր սահմանների անառիկությունը: Եթե պրոցեսները լինեն անկառավարելի, առկա խնդիրները սրվեն կամ խորանան, պարզ է, որ դա բացասական ազդեցություն է ունենալու: Ադրբեջանը հույս ունի, որ մեր հասարակության մեջ կլինի պառակտում, ինչը, որպես գործոն, կօգտագործի այս իրավիճակում: Ադրբեջանի սպասումները դրանք են»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը:

 

Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community