Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ. Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը
SOCIETYՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը՝ իբր «Ադրբեջանն իրականացրել է շատ հաջող գործողություն Նախիջևանում» և վերահսկողություն է հաստատել 11 հազար հեկտար տարածքի վրա:
«Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում սեփական տասնյակ հազարավոր կիլոմետր հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



