Ֆինանսների փոխնախարարի ֆինանսները. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
Մայիսի 29-ին ֆինանսների փոխնախարար նշանակված Արման Պողոսյանը մեծ թվերի հասնող փոխառություններ է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից: Պաշտոն ստանձնելու հայտարարագիր կայքում դեռևս չկա: Մինչ այս նշանակումը Պողոսյանը զբաղեցրել է ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի պաշտոնը:
Հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարվա սկզբին ունեցել է 84 հազար 594 ԱՄՆ դոլար փոխառություններ: Տարվա ընթացքում հանձնել է ևս 23 հազար 321 դոլար ու 19 միլիոն 633 հազար դրամ փոխառություններ: Արդեն տարեվերջին իրեն են վերադարձրել դոլարով արտահայտված ամբողջ փոխառությունները և իրեն «պարտք» են մնացել միայն 19 միլիոն 633 հազար դրամ:
Դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 2 միլիոն դրամ, 67 հազար ԱՄՆ դոլար ու 2 հազար եվրո, իսկ տարեկան եկամուտները՝ 15 միլիոն 593 հազար դրամ, որից 11 միլիոն 939 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 3 միլիոն 654 հազար դրամը՝ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում