Երևանի բնակիչը փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով 5-րդ հարկի պատուհանից
SOCIETYՀունիսի 20-ին, ժամը 21:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղու թիվ 1 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) բնակիչը փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով պատուհանից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացին (ծնված 1976 թ.) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, փակվել է ննջասենյակում և քնել:
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացու հարազատներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



