Ֆրանսիան հաղթեց, Պերուն լքում է Մունդիալը. C խումբ
SPORT
Ֆուտբոլի աշխարհի առաջնության C խմբի երկրորդ տուրի շրջանակում Ֆրանսիայի ազգային թիմը Եկատերինբուրգում մրցում էր Պերուի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկում նախաձեռնությունը ֆրանսիացիների կողմն էր: «Կապույտներն» շատ «սուր» գրոհներին էին կազմակերպում: Առավել շատ տիրում գնդակին: Սակայն միջնամասում Պերուն թեթևացրեց ֆրանսիական «գերիշխանությունը» խաղադաշտում և նույնիսկ պահեր ուներ հաշվի մեջ առաջ անցնելու համար:
Խաղի 34-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի սկսած գրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց Մբապեն՝ առաջ մղելով եվրոպացիներին՝ 1:0: Առաջին կես ավարտվեց ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:
Ֆրանսիայի հավաքական դարպասապահ Ուգո Լորիսը իր 100-րդ հոբելյանական խաղն անցկացրեց «կապույտների» կազմում: Ի դեպ, այն բացառիկ ցուցանիշ է ֆրանսիացի դարպասապահների համար: Հանդիպանը հետևում էր 32, 789 հանդիսական:
Պերուն, որը 36 տարվա դադարից հետո կրկին մասնակցում է աշխարհի առաջնությանը, ակտիվ սկսեց երկրորդ կեսը և նույնիսկ Պեդրո Ակուինոյի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին միայն: Հետագայում էլ դարպասի գրավում չարձանագրվեց և Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Պերուին:
Մունդիալի C խմբի վերջին տուրում Ֆրանսիան կխաղա Դանիայի հետ: Երկու թիմերը այս խմբի առաջատարներն են: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 26-ին: Երկրորդ տուրից հետո Դանիան ունի 4 միավոր, իսկ Ֆրանսիան՝ 6: Մյուս խաղում Ավստրալիան կմրցի Պերու հետ: Ավստրալիան ունի մեկ միավոր, իսկ Պերուն միավոր չունի և որպես այդպիսին աշխարհի առաջնությունը հարավամերիկացիների համար ավարտված է: Վերջին խաղը այդ թիմին ոչինչի չի տա:
Մունդիալի մասին այլ նյութեր այստեղ:
Լուսանկարները՝ FIFA