Միկրոավտոբուսում գրպանահատը «թռցրել է» 59-ամյա կնոջ դրամապանակը
SOCIETYՀունիսի 21-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երեւանի Րաֆֆու եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 38-ամյա Գեղամ Վ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտից հայտնաբերվել է դրամապանակ, որի մեջ եղել է 20.000 դրամ, բանկային քարտ եւ այցեքարտեր:
Գեղամ Վ.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.20-ից 18.30-ն ընկած ժամանակահատվածում, դրամապանակը գողացել է թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անհայտ անձի պայուսակից:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժողը 1959 թ. ծնված Մարիամ Ա.-ն է:
Կատարվում է քննություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



