Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Արմեն Սարգսյանն Ալան Դանքընին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները

SOCIETY

 

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընի անունից Հանրապետության նախագահի պատվին տրվել է աշխատանքային ճաշ, որի ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Նա անդրադարձել է տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, որոնք առաջին հերթին ուղղված են երկրում օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին միտված կառավարության եւ հասարակության ջանքերին: Խոսվել է նաեւ հայ-բրիտանական հարաբերությունների, մասնավորապես՝ առևտրատնտեսական, գիտակրթական եւ մշակութային կապերի զարգացմանն ուղղված քայլերի մասին:

 

Այցի շրջանակում Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաեւ Լոնդոնի դիվանագիտական կորպուսում թագուհու ներկայացուցչի հետ, ով միապետի անունից հրաժեշտի ջերմ խոսքեր է փոխանցել Միացյալ Թագավորությունում երկար տարիներ պաշտոնավարած ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին:

 

Հունիսի 21-ին նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ, հյուրընկալվել է թագավորական ընտանիքի անունից Բուքինգհեմյան պալատում կազմակերպված ընթրիքին:

 

Նախագահ Սարգսյանը հունիսի 22-ին հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում Ֆրանսիայի դեսպան Ժան-Պիեռ Ժույեի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական բարեկամության զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 2018թ. հոկտեմբերին Երեւանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպվելիք գործարար համաժողովին, երկու երկրների գործարարների միջեւ փոխգործակցության հնարավորություններին, ինչպես նաեւ կրթական, մշակութային առնչություններին:

 

Նույն օրը Հանրապետության նախագահն ընդունել է Լոնդոնի Գիտության աշխարհահռչակ թանգարանի տնօրեն Իան Բլետչֆորդին: Քննարկվել են Հայաստանում «Ապագայի թանգարան» համատեղ նախաձեռնության իրականացմանը վերաբերող հարցեր: Նշվել է, որ Լոնդոնի Գիտության թանգարանի հետ ռազմավարական գործընկերության հիմնումը, ինչպես նաեւ դրա միջոցով «Ապագայի թանգարան» ծրագրում այլ միջազգային խոշոր գործընկերների հետագա ներգրավումն օգտակար ու շահեկան կլինի, քանի որ հնարավորություն կստեղծի կապեր հաստատել համաշխարհային առաջատար գիտահետազոտական կենտրոնների հետ, հաղորդակից դառնալ գիտության ու տեխնոլոգիայի ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին։

 

Այցի շրջանակում տեղի է ունեցել Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Արմեն Սարգսյանի հրաժեշտի արարողությանը նվիրված ընդունելություն, որին ներկա են գտնվել Լոնդոնում հավատարմագրված բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ: 

 

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank