Yerevan, 26.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մոտ 1,5 միլիարդ դրամ` աշխատավայրում անվտանգության պայմաններ ապահովելու համար. «Փաստ»

ECONOMICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017թ. աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով արձանագրվել է 55 արտադրական դժբախտ պատահար: Այս մասին կարդում ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված ուսումնասիրության մեջ: Այն ստացվել է ՀՀ կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների հիման վրա: Հազար աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0,6: 55 դժբախտ պատահարի արդյունքում նախորդ տարի տուժել է 57 քաղաքացի, որից միայն մեկն է եղել կին: Այդ 57–ից յոթը մահացել են: Դժբախտ պատահարների մեծ մասը՝ 20 դեպք, տեղի է ունեցել Սյունիքի մարզում: Պատահարների թվով երկրորդն է Լոռու մարզը, որտեղ գրանցվել է 14 նման դեպք: 

Թե ինչու են դժբախտ պատահարներն ավելի շատ այս երկու մարզերում, պարզ է դառնում ուսումնասիրության հաջորդ աղյուսակից: Դժբախտ պատահարներից 37–ը տեղի են ունեցել հանքերում, իսկ, ինչպես հայտնի է, Սյունիքն ու Լոռին Հայաստանի հանքարդյունաբերական գործունեության հիմնական կենտրոններն են: Այսպես, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում 2017 թ. տուժել է 36 քաղաքացի, մեկը՝ մահացել: Փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտում դժբախտ պատահարի 8 դեպք է գրանցվել, որի ժամանակ տուժել է 9 քաղաքացի, 3–ը՝ մահացել:

2017 թ. ընթացքում դժբախտ պատահարներ են գրանցվել նաև տնտեսական գործունեության այնպիսի տեսակներում, ինչպիսիք են՝ մշակող արդյունաբերություն, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, շինարարության, տեղեկատվության և կապի ոլորտներ:

Դժբախտ պատահարների հետևանքով Լոռու և Սյունիքի մարզերում 1–ական տղամարդ դարձել է III խմբի հաշմանդամ: Սյունիքի մարզում աշխատանքի գնալու ճանապարհին տեղի է ունեցել մեկ դժբախտ պատահար, որի արդյունքում տուժել է մեկ տղամարդ: Դժբախտ պատահարի հետևանքով շարքից դուրս եկած սարքավորումների, գործիքների, քանդված շենքերի, շինությունների արժեքը 2017թ. կազմել է 2 միլիոն 13 հազար 400 դրամ: 2017 թ. աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման ծախսերը կազմել են 119 միլիոն 500 հազար դրամ, որից 24 միլիոն 100 հազար դրամն ուղղվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստի, 30 միլիոն 600 հազար դրամը կորցրած աշխատավարձի փոխհատուցման, 13 միլիոնը միանվագ նպաստի, 15 միլիոն 900 հազար դրամը բժշկական, սոցիալական, և մասնագիտական վերականգնման ծախսերին, ևս 35 միլիոն 900 հազար դրամը՝ այլ ծախսերին:

2017 թ. աշխատանքի պահպանման միջոցառումների վրա ընդհանուր առմամբ ծախսվել է 1 միլիարդ 464 միլիոն 500 հազար դրամ, որից 840 միլիոն 500 հազար դրամը հատուկ արտահագուստի ձեռքբերման, 565 միլիոնը՝ անհատական պաշտպանության միջոցառումների, իսկ 89 միլիոն 400 հազար դրամն էլ՝ այլ ծախսերի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards